Օմսկում ավտոմրցավազքի մասնակից վարորդը դուրս է թռել ճանապարհից և երեք մետր բարձրությունից շպրտել աշտարակի վրա գտնվող դատավորներին
ՀասարակությունՕմսկի շրջանում Ралли-Сибирь կոչվող ավտոմրցավազքի ժամանակ վթար է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ՌԴ Քննչական վարչության Օմսկի մարզի բաժնին:
«Մրցավազքային ավտոմեքենայի 39-ամյա վարորդը, կորցնելով վերահսկողությունը, դուրս է թռել ճանապարհից և բախվել աշտարակին, որի վրա երկու դատավոր է եղել: Վերջիններս երեք մետր բարձրությունից ընկնելու հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տղամարդկանցից մեկը` 54-ամյա դատավորը, մահացել է հիվանդանոցի ճանապարհին` շտապօգնության ավտոմեքենայում, իսկ նրա ուղեկցորդուհին` 34-ամյա կինը, ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում: