Ֆյուրին կարող է խուսափել որակազրկումից՝ կապված կոկաինի օգտագործման հետ
ՍպորտԳերծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին կարող է խուսափել որակազրկումից՝ չնայած կոկաինի դրական դոպինգ թեստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆյուրիի դոպինգ նմուշում կոկաին է հայտնաբերվել: Նմուշը մարզիկից վերցվել էր սեպտեմբերի 22-ին: Ինչպես հաղորդում է Guardian-ը, ոչ մրցումային ժամանակաշրջանում կոկաինի օգտագործումը չի հանդիսանում WADA-ի կանոնների խախտում:
Ավելի վաղ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի և Թայսոն Ֆյուրիի միջև ռևանշ-մենամարտը, որը պլանավորված էր անցկացնել հոկտեմբերի 29-ին, հետաձգվեց անորոշ ժամանակով:
Պաշտոնական պատճառը հանդիսանում է բրիտանացի բռնցքամարտիկի վնասվածքը, սակայն ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Ֆյուրին հոգեբանական բնույթի խնդիրներ ունի:
Մեկնաբանություններ