«ՉԻ». «Արամ Սարգսյանը հրահանգել է կուսակցականներին հոկտեմբերի 10-ին չերևալ Ազատության հրապարակում»
«ՉԻ» տեղեկություններով, «Հանրապետություն» կուսակցությունից բավական մեծ թվով անդամներ ցանկություն են հայտնել մասնակցելու հոկտեմբերի 10-ի ընդդիմության հանրահավաքին, ինչը դուր չի եկել Արամ Սարգսյանին:
Ասում են, որ ոգևորությունը կոտրելու համար Արամ Զավենիչը հրահանգել է «անհնազանդ» կուսակցականներին այդ օրը չերևալ Ազատության հրապարակում:
Քաղաքական մակարդակով որոշում է ընդունվել հանրահավաքին չմասնակցել, ինչը շարքային և «ոչ այնքան շարքային» անդամների կողմից միաձայն չի ընդունվել:
Թերթի հետ զրույցում կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, սակայն, վստահեցրեց, թե նման որոշում իրենք չեն ընդունել: Նա ասաց, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել հանրահավաքին, կարող են իրենց ազատ զգալ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: