Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթի գները նվազում են, հայտնում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,70 տոկոսով՝ հասնելով 47.90 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,46 տոկոսով՝ հասնելով 49,96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: