Կարծում եմ` հարկ չկա փոխել մրցաշարի ձևաչափը. Լյով
ՍպորտԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը չի կիսում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի` աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակը 40-ի հասցնելու գաղափարը:
«Չեմ կարծում, թե աշխարհի առաջնությանը 40 թիմերի մասնակցությունը լավ գաղափար է: Դա կնվազեցնի մրցաշարի մարզական արժեքը:
Հասկանում եմ, որ փոքր երկրներն այդ կերպ կարող են ի հայտ գալ աշխարհին, բայց մասնակից թիմերի ավելացումը մարզական և հոգեբանական լրացուցիչ բեռ է խաղացողների համար:
Արդյունքում տուժելու է որակը: Կարծում եմ` հարկ չկա փոխել մրցաշարի ձևաչափը»,- Bild-ը մեջբերում է Լյովի խոսքերը: