Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: