Վանաձորում 4 երեխաների մայրը ինքնասպանության փորձ է կատարել
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Վանաձորում, մոտ մեկ ժամ առաջ, ինքնասպանության փորձ է կատարել 4 երեխաների մայրը:
Դեպքի վայրից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքը գրանցվել է Նայիրի փողոցի շենքի իր բնարականում: Հարեւանները, նկատելով կնոջ կասկածելի վարքը այդ մասին տեղեկացրել են մոտակա հրշեջ ծառայության աշխատակիցներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարները տան պատուհանից ներս են մտել ու միջանցքի դռան ամրանից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 37-ամյա Հայկուհի Ապուջանյանին: Կինը մինչ այդ փորձել է կախվել հյուրասենյակում, միաժամանակ բաց է թողել գազի փականները:
Այս պահին նրան տեղափոխել են հիվանդանոց:
Երեխաները դեպքի պահին տանը չեն եղել: