Կարեն Խաչանով. Այս հաղթանակն առանձնահատուկ է ինձ համար
ՍպորտՌուսաստանցի Կարեն Խաչանովը Չինաստանի Չենդու քաղաքում կայացած ATP շարքի մրցաշարում հաղթելուց եւ կարիերայի առաջին տիտղոսը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Շատ երջանիկ եմ: Սա առաջին երազանքս է, որն իրականանում է: Սա առանձնահատուկ հաղթանակ է ինձ համար, քանի որ հաղթեցի մորս ծննդյան օրը: Ուրախ եմ, որ առաջին տիտղոսս նվեր դարձավ նրա համար:
Չէի սպասում, որ տիտղոս կնվաճեմ այս շաբաթ, սակայն յուրաքանչյուր խաղում վստահ էի ուժերիս: Շատ եմ աշխատել այս նվաճման համար եւ հիմա չափազանց ուրախ եմ:
Չեմ ցանկանում իմ առջեւ դնել նպատակներ, քանի որ սահման չկա: Պետք է միշտ ձգտել ավելիին, իսկ մրցաշրջանի վերջում գնահատես քո դիրքը վարկանիշային աղյուսակում: Փորձում եմ առավելագույնը դուրս բերել ինձանից, իսկ հետո կտեսնենք: Հիմա ցանկանում եմ մասնակցել մեծ մրցաշարերի: Քանի որ առաջադիմել եմ վարկանիշային ցուցակում, կարող եմ մտածել մեծ մրցաշարերի մասին»,- 20-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է ATP-ի կայքը:
Հիշեցնենք, որ այդ հաղթնաակից հետո Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում առաջադիմել էր 46 աստիճան եւ բարձրացել 55-րդ տեղ: