«Հրապարակ». Քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու հարցը. ո՞ր դեպքում նա չի առաջադրվի
Վերջերս ԲՀԿ-ում շարունակ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու հարցը: Նրա կուսակցիները տարբեր շրջանակներում ճշտում են մարդկանց վերաբերմունքը Ծառուկյանի առաջադրման առնչությամբ, սակայն ոչ բոլորն են խանդավառված այդ մտքից: Գրում է «Հրապարակ»-ը:
Առավել ինտելեկտուալ շրջանակը նշում է, որ «Ծառուկյանն անկանկախտեսելի է» և կարող է անգամ վերջին պահին հայտարարել սահմանադրական բարեփոխումները պաշտպանելու մասին:
Իսկ քոչարյանական թևը դեռ հույս ունի, որ նա ոչ թե իր, այլ ՀՀ երկրորդ նախագահի թեկնածությունն է առաջ քաշելու:
Վերջերս Ծառուկյանը մի առիթով ասել է, որ ինքն առաջադրվելու է 2018թ.-ին, քանի որ արդեն իրեն պատրաստ է զգում այդ պաշտոնի համար, և չի առաջադրվի միայն մի դեպքում, երբ թեկնածուների մեջ լինի մեկը, ով փորձով, գիտելիքներով, հմտություններով կգերազանցի իրեն:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: