Աթլետիկոն պատրաստ է վաճառել Գոդինին
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը հաջորդ ամռանը կարող է լքել հարազատ թիմը, հայտնում է «Calciomercato»-ն:
Իսպանական ակումբը պատրաստ է հրաժարվել է 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից 30 միլիոն եվրոյի դիմաց:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», որը մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանությունը:
Գոդինը «Աթլետիկոյում» հանդես է գալիս 2010 թվականից, իսկ այս մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման: