Լուիս Էնրիկե. Պարտության գլխավոր մեղավորը ես եմ
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Սելտայից» կրած 3:4 հաշվով պարտությունից հետո իր վրա է վերցրել պատասխանատվությունը:
«Առաջին խաղակեսում ոչ մի մենապայքարում չհաղթեցինք, չօգտագործեցինք ազատ տարածությունները, իսկ դիրքերը սխալ էինք ընտրում:
Ընդմիջումից հետո սկսեցինք կարգավորել մեր խաղը: 4-րդ գոլը սպանեց մեզ: Արդյունքը չի զարմացնում. ինքներս մեզ գոլ խփեցինք:
Ես եմ պարտության գլխավոր մեղավորը: Միասին ենք հաղթում և պարտվում, սակայն առաջնահերթ մեղավորությունն իմն է:
Առաջնությունը դեռ նոր է մեկնարկել, պետք է առաջ շարժվել»,- մասնագետի խոսքն է մեջբերել «Football Espana»-ն: