Գենկի հարձակվողը կարող է Մխիթարյանի թիմակիցը դառնալ
ՍպորտԲելգիական «Գենկի» հարձակվող Լեոն Բեյլին հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում:
«ESPN»-ի հաղորդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ եւ կես տարի է, ինչ հետեւում է 19-ամյա ֆուտբոլիստի ելույթներին:
Նախորդ մրցաշրջանում Բեյլին ճանաչվել էր Բելգիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական այլ ակումբներ, սակայն աղբյուրի պնդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» ունի հստակ առաջարկ եւ պատրաստ է ձեռք բերել ֆուտբոլիստին արդեն ձմռանը: