Վալենսիայի դարպասապահը խոսել է 11 մետրանոցները հետ մղելու մասին
ՍպորտԻսպանական «Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսը, ով Լա լիգայի 7-րդ տուրի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում երկու 11 մետրանոց հարված էր հետ մղել, նշել է, որ 11 մետրանոցները ետ մղելու համար գաղտնիքներ չկան:
Ալվեսը Իսպանիայի առաջնությունների ռեկորդակիր է՝ 11 մետրանոցները հետ մղելու ցուցանիշով: Մրցակից թիմի ֆուտբոլիստները 19 անգամ չեն կարողացել գրավել նրա դարպասահը 11 մետրից:
«Ես առանձնահատուկ կերպով չեմ պատրաստվում 11 մետրանոցներին, քանի որ ամեն ինչ կարող է պատահել: Միշտ պետք է նայել, թե ինչպես է շարժվում հարվածն իրացնող ֆուտբոլիստը, իմանալ նրա նախընտրած ուղղությունը, բացի այդ, կարեւոր դեր ունեն նաեւ ռեակցիան եւ կանխազգացումը», - Ալվեսի խոսքն է մեջբերել «ESPN Brasil»-ը: