Մեսսին վերսկսել է անհատական մարզումները
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է թիմի շարք վերադառնալուն:
«AS»-ի փոխանցմամբ, արգենտինացի ֆուտբոլիստն այսօր մարզվել է անհատական ծրագրով, թիմի ֆիզիոթերապեւտի հսկողության տակ:
Այսպիսով, Մեսսին կարող է օգնել իր թիմին հավաքականների խաղերի հետ կապված դադարից հետո: