Արսեն Վենգեր. Գուցե մեր բախտը բերեց գոլի դրվագում
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Պրեմյեր լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում «Բարնլիի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
«Բարդ հանդիպում էր: Պետք է գոլ բաց չթողնեինք մարտունակ թիմից, իսկ իմ խաղացողները ծանր էին շարժվում: Բացակայում էր սրությունը: Կարող էինք հաղթել կամ պարտվել նվազագույն հաշվով: Ցուցադրեցինք մեր խաղամակարդակից ցածր խաղ եւ շատ էինք սխալվում: Ես չտեսա մեր գոլի դրվագն ու դրա կրկնապատկերը: Հնարավոր է, որ մեր բախտը մի քիչ բերեց, քանի որ կարծես ձեռքով խաղ կա, այո՞:
«Բարնլին» հիանալի էր պաշտպանվում: Նրանք փակել էին բոլոր գոտիները: Սա շատ բարդ մրցակից է: Այստեղ շատերն են դժվարությունների հանդիպելու»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել էր ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսյելնին: