Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթի գները նվազում են, հայտնում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,14 տոկոսով՝ հասնելով 50.77 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,41 տոկոսով՝ հասնելով 48,96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: