Հայաստանի գործող չեմպիոնը մեկնարկել է ոչ ոքիով
ՍպորտՖուտզալի Հայաստանի գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն ոչ ոքիով է մեկնարկել 2016-2017թթ. առաջնությունում: Առաջին տուրում մրցակիցը եղել է առաջնության նորեկ «Արմենիա Թրավելը», որի դեմ հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով: Գործող փոխչեմպիոն «Չարբախը» 7:3 հաշվով հաղթել է բրոնզե մեդալակիր «Գյումրիին»:
Հիշեցնենք, որ առաջնության առաջին փուլը բաղկացած կլինի 2 շրջանից, յուրաքանչյուրում՝ 7-ական մրցափուլ, եւ կավարտվի 2017թ. մարտի 26-ին:
Հայաստանի առաջնություն, առաջին տուր
«Չարբախ» - «Գյումրի»՝ 12:4
«Արմենիա Թրավել» - ՀՊՏՀ՝ 3:3
«Լեո» - «Արթիկ ֆզ»՝ 23:1
ՎՊՀ - «Ալավերդի»՝ 7:3