«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանն առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի հավաքական
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Հերերան առաջին անգամ հրավիրվել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքական՝ մասնակցելու Իտալիայի (հոկտեմբերի 6) եւ Ալբանիայի (հոկտեմբերի 9) հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին:
Ազգային թիմում Հերերան կփոխարինի Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլին, որը վնասվածք է ստացել Պրիմերայի նախորդ տուրում:
Իսպանիայի հավաքականից հրավեր է ստացել նաեւ «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ինյիգո Մարտինեսը, որը կփախարինի վնասվածք ստացած Խավի Մարտինեսին Մյունխենի «Բավարիայից», գրում է Marca-ն: