Ուրուգվայի պետական համալսարանում հայագիտական ամբիոն կբացվի
ՀասարակությունՈւրուգվայի պետական համալսարանում հայագիտական ամբիոն կբացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵՊՀ պաշտոնական կայքը, Մայր բուհն ու Ուրուգվայի համալսարանը համագործակցության պայմանագիր են կնքել:
Ուրուգվայի համալսարանի ռեկտոր, հայազգի պրոֆեսոր Ռոբերտո Մարկարյանիխոսքով` վերջերս հայ-ուրուգվայական հարաբերությունները բավականին ակտիվացել են, ինչը շատ ողջունելի է: «Շատ տպավորված եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդներից և ցանկանում եմ դրանք կիրառել նաև Ուրուգվայում»,-հավելեց նա:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ Ռոբերտո Մարկարյանին հակիրճ ներկայացրել է ԵՊՀ հիմնադրման պատմությունը, անդրադարձել գիտակրթական գործունեությանը, միջազգային համագործակցությանը, ինչպես նաև զարգացման հեռանկարներին: