Բալոտելին՝ Կլոպին. Շնորհակալություն, ցտեսություն
Սպորտ«Լիվերպուլից» ֆրանսիական «Նիցա» տեղափոխված իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին պատմել է անգլիական գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ զրույցի մասին:
«Կլոպը չգիտի ինձ, իսկ ես՝ նրան: 1.5 ամիս առաջ ես վերադարձաԼիվերպուլ եւ զրուցեցի Կլոպի հետ: Նա ասաց, որ կարող եմ մնալ թիմում, սակայն հարձակվողի դիրքի համար առաջին հերթին դիտարկելու է այլ ֆուտբոլիստների: Նա նաեւ ինձ խորհուրդ տվեց փնտրել այլ ակումբ: Դրանից հետո ես ասացի՝ շնորհակալություն, ցտեսություն»,- Բալոտելիի խոսքը մեջբերում է DAILY EXPRESS-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում իտալացի հարձակվողը 4 խաղում խփել է 6 գոլ: