Կոնտե. Չելսին պետք է ավելացնի
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, որ իր թիմը պետք է ավելի հաջող գործի Պրեմիեր լիգայի առաջատարների հետ խաղերում:
«Ազնվականները» ընթացիկ մրցաշրջանում պարտություններ են կրել «Լիվերպուլից» եւ «Արսենալից»:
«Մենք պետք է ընդունենք, որ կան բաղադրիչներ, որոնց արդյունավետությունը պետք է բարձրացնել: Այդ դեպքում կարող ենք հաջող խաղալ այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Տոտենհեմը»:
Պետք է շարունակել միասնական աշխատանքը, քանի որ միայն այդպես կարող ենք շտկել իրավիճակը», - ասել է իտալացի մասնագետը: