«Տոտենհեմը» 7 միլիոն կվճարի սրտի խնդիրներ ունեցող ֆուտբոլիստին խաղացնելու համար
ՍպորտԴատարանը Լոնդոնի «Տոտենհեմին» պարտադրել է 7 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում վճարել ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռադվան Համեդին, գրում է Daily Mail-ը:
Համեդը անգլիական ակումբի հետ պայմանագիր էր կնքել 2006-ին, երբ 17 տարեկան էր: Բուժզննման ընթացքում ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր սրտի խնդիրներ, սակայն նրան թույլ էին տվել խաղալ: Նախամրցաշրջանային հավաքի ժամանակ «Տոտենհեմի» կազմում անցկացրած առաջին խաղում Ռադվան Համեդն ուշագնաց էր եղել սրտի կանգի պատճառով, որը նրա մոտ առաջացրել էր նաեւ գլխուղեղի խնդիրներ: Դրանից հետո խաղացողն ավարտել էր կարիերան:
2015-ին դատարանը որոշել էր, որ մեղավորության 70 տոկոսը պատկանում է «Տոտենհեմին», իսկ 30-ը՝ ակումբի 3 բժիշկներին: