Պատգամավորները շնորհավորեցին ուսուցիչներին և Համլետ Հարությունյանի ծննդյան օրը
ՀասարակությունԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց բոլոր մանկավարժներին Ուսուցչի օրվա կապակցությամբ:Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահը հիշեցրեց, որ հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է: «Շնորհավորենք մեր բոլոր մանկավարժներին, այդ թվում՝ մեր մանկավարժ գործընկերներին»,- ասաց Սահակյանը:
ԱԺ նախագահը նաև հավելեց, որ հոկտեմբերի 5-ը նաև ուսուցիչ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի ծննդյան օրն է: «Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը: