Տավուշի Աչաջուր գյուղի առողջության կենտրոնում 5կգ 230գ քաշով երեխա է ծնվել (Ֆոտո)
ՀասարակությունԻջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում, հոկտեմբերի 3-ին, անսովոր քաշով երեխա է ծնվել:
Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը նշել է, որ արական սեռի նորածին հսկան կշռում է 5կգ 230 գ, իսկ հասակը 57 սանտիմետր է:
Փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Եվ նորածինը, եւ նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց հիանալի են զգում:
