Թայսոն Ֆյուրի․ Այլեւս չեմ ցանկանում ապրել
ՍպորտԱնիմաստ է ուշադրություն դարձնել կոկաինի վրա, եթե ես այլեւս չեմ ցանկանում ապրել․ դա շատ ավելի լուրջ խնդիր է, քան կոկաինը։ Այս մասին հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին (25-0, 18 նոկաուտ), որը պատմել է, որ վերջին շրջանում շատ է օգտագործել կոկաին:
«Շատ բաներ եմ արել կյանքում։ Ես օգտագործել եմ շատ կոկաին, բավական շատ։ Ինչո՞ւ չեմ կարող օգտագործել այն, եթե սա իմ կյանքն է, որի հետ կարող եմ անել այն ամենը, ինչ ցանկանում եմ։ Դա իմ անձնականն է, թե՞ ցանկանում են խլել իմ անձնական կյանքը։ Ես չեմ մարզվել եւ մեկ ամիս չեմ եղել մարզասրահում։
Ես դեպրեսիայի մեջ եմ, այլեւս չեմ ցանկանում ապրել, եթե դուք հասկանում եք, թե ինչի նկատի ունեմ ես։ Անիմաստ է ուշադրություն դարձնել կոկաինի վրա, եթե ես այլեւս չեմ ցանկանում ապրել․ դա շատ ավելի լուրջ խնդիր է, քան կոկաինը։ Ես կոկաին օգտագործել եմ վերջին ամիսներին, բայց երբեք չեմ փորձել այլ թմրանյութեր։
Այն, ինչ տեղի է ունենում, խենթություն է, բայց նրանք հաղթեցին։ Նրանք ստացան այն, ինչ ցանկանում էին։ Ես խոզի պես ճարպոտ եմ եւ էմոցիոնալ առումով սայքաքեցի։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ես տիտղոս նվաճեցի։ Ինձ սկսեցին հիշեցնել ծագմանս մասին եւ իսկական որս սկսեցին իմ հանդեպ, քանի որ ես գնչու եմ։ Նրանք խլեցին IBF-ի գոտին․ դա ինձ բռնցքամարտից վռնդելու առաջին փորձն էր։ Եվ դա նրա համար, որ ինձ հնարավոր չէր կառավարել, իմ հետ ոչինչ չէին կարող անել»,- Ֆյուրիի խոսքը մեջբերում է BOXINGSCENE-ը։
Հիշեցնենք, որ օրերս Թայսոն Ֆյուրին հայտարարել է կարիերան ավարտելու մասին, սակայն ավելի ուշ նշեց, որ կատակել է։ Բրիտանացի բռնցքամարտիկը նախորդ տարվա նոյեմբերին Դյուսելդորֆում կայացած մենամարտում ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյից խլել էր IBO/WBA/WBO վարկածներով չեմպիոնական գոտիները: Մինչեւ այդ ուկրաինացի չէր պարտվել 11 տարի: Կլիչկոյի եւ Ֆյուրիի միջեւ ռեւանշ մենամարտը պետք է կայանար հոկտեմբերի 29-ին Մանչեսթերում, սակայն բրիտանացին հրաժարվել էր: Ավելի ուշ պարզվեց, որ նա կոկաին է օգտագործել: