Ադրբեջանում դոլարացումը գերազանցել է 81 տոկոսը
ՏնտեսությունԱդրբեջանում ֆիզիկական անձանց ավանդների 81,6 տոկոսը արտասահմանյան արժույթով է (դոլարով):
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadlig.info կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկին:
2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ադրբեջանական բանկերում ֆիզիկական անձանց ավանդների 81.6 տոկոսը կազմել են դոլարով դրված ավանդները, որոնք օգոստոս ամսվա համեմատությամբ աճել են 0.8 տոկոսով:
2015 թվականի նույն ժամանակահատվածում դոլարով դրված ավանդները կազմել են 74,8 տոկոս:
Ընդհանուր ավանդային շուկայում դոլարիզացիայի մակարդակը սեպտեմբերի 1-դրությամբ կազմել է 81.4 տոկոս, իսկ օգոստոսին եղել է 80,01 տոկոս, տարվա սկզբին` 81,6 տոկոս:
2015 թվականի նույն ժամանակահատվածում ընդհանուր ավանդային շուկայում դոլարացման մակարդակը կազմել է 74,89 տոկոս:
Վարկային համակարգում 2016 սեպտեմբերի 1-ի դրությամբ դոլարացման մակարդակը կազմել է 48 տոկոս` օգոստոսի 1-ի 48,2 տոկոսի փոխարեն:
2015 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 43,12 տոկոս:
Մանաթի էժանացման եւ շարունակական տատանումների արդյունքում Ադրբեջանի բնակչության վստահությունը ազգային արժույթի նկատմամբ զգալիորեն նվազել է: