Աշխարհում նոր «մեծ յոթնյակ» Է հայտնվել. Financial Times
ՄիջազգայինԱշխարհում ստեղծվել Է նոր «մեծ յոթնյակ», որը ներառում Է Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Չինիաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը եւ Թուրքիան: Ինչպես ասված Է Financial Times թերթի տնտեսական տեսության մեջ, գնողունակության զուգակշռությամբ հաշվարկված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով այն առաջ Է անցել Յոթի խմբի երկրներից (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տնտեսական մեկանաբաններն այս եզրակացությանն են հանգել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ հոկտեմբերի 7-ին հրապարակված զեկույցի ուսումնասիրումից հետո: Փաստաթղթին համապատասխան, «նոր յոթնյակի»՝ ըստ գնողունակության զուգակշռության հաշվարկված ՀՆԱ-ի միագումար ցուցանիշը կազմում Է 37,8 տրիլիոն դոլար, մինչդեռ Յոթի խմբում այն հասել Է սոսկ 34,5 տրիլիոնի:
Financial Times-ի հետազոտողների կարծիքով՝ այս տվյալները մատնանշում են համաշխարհային ասպարեզում կտրուկ փոփոխություններն ուժերի հավասարակշռության բնագավառում. «Այժմ վարկանիշի առաջին քսանյակում հորիզոնականների կեսն զբաղեցնում են զարգացող տնտեսությամբ երկրները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: