Հայրս ինձ արգելում է դաջվածք անել և ականջող կրել. Դոնարումա
Սպորտ«Միլան»-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հայտարարել է, թե ինչ ազդեցություն ունեն ծնողներն իր վրա:
«Քրտնաջան աշխատում եմ: Դա այն է, ինչ ինձ սովորեցրել են ծնողներս: Մանավանդ մայրս ասում է, որ պետք է համեստ լինել, շատ աշխատել և արդարացնել սպասելիքները:
Հայրս էլ ինձ արգելում է դաջվածք անել և ականջօղ կրել: Ես հարգում եմ նրա խոսքը: Այնպես որ, երբեք դաջվածք չեմ ունենա և ականջօղ չեմ կրի»,- Football Italia-ն մեջբերում է Դոնարումայի խոսքերը: