Տեր Շտեգենը չի մարզվել դարպասապահների խմբում
Սպորտ«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի հրավիրվել Գերմանիայի հավաքական և ակումբում շարունակում է մարզումները:
Տեր-Շտեգենը փոխարինող կազմի ֆուտբոլիստների հետ է պարապմունքներ անցկացնում՝ չմարզվելով դարպասապահների հետ:
«Marca»-ն հայտնում է, որ դարպասապահն անձամբ է դա ցանկացել՝ ոտքով խաղը բարելավելու համար:
24-ամյա գերմանացին Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Սելտայի» հետ խաղում կոպիտ սխալ էր թույլ տվել՝ գոլ ընդունելով մրցակցի վրա հարվածելուց հետո: