Շմեյխել. Դանիան պետք է դուրս գա ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ
ՍպորտԴանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հույս ունի, որ ազգային ընտրանին կկարողանա դուրս գալ աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլ:
«Դանիան պետք է դուրս գա եզրափակիչ փուլ, քանի որ այնտեղ չենք եղել երկար ժամանակ: Բաց թողեցինք Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները:
Ամռանը տնից էի հետևում Եվրո-2016-ի խաղերին: Ցավալի զգացողություն էր, որի կրկնությունը չեմ ցանկանում»,- Շմեյխելի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ որակավորման առաջին խաղում դանիացիները Կոպենհագենում նվազագույն հաշվով հաղթել էին Հայաստանի հավաքականին: