Դոնարումա. Մարզումներին կրկնում էի Բուֆոնի յուրաքանչյուր գործողությունը
Սպորտ«Միլանի» պատանի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման տպավորված է Իտալիայի հավաքականում իր փորձառու գործընկեր Ջանլուիջի Բուֆոնի հետ աշխատանքից:
17-ամյա Դոնարուման առաջին անգամ է հրավիրվել Իտալիայի ազգային թիմ:
«Հիանալի հարաբերություններ ունեմ Բուֆոնի հետ: Առաջին հանդիպումն ինձ շատ բան տվեց. մարզումներին կրկնում էի նրա յուրաքանչյուր գործողությունը: Ցանկանում եմ սովորել իրենից:
Ես աշխատում եմ իմ հնարավորությունների ամբողջ չափով: Ծնողներս ինձ հենց դա են սովորեցրել»,- Դոնարումայի խոսքն է մեջբերել «Corriere dello Sport»-ը: