Պույոլ. «Տեր Շտեգենն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է»
Սպորտ«Բարսելոնի» նախկին ավագ Կառլես Պույոլն աջակցել է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, ով քննադատության է ենթարկվում «Սելտայի» հետ Պրիմերայի 7-րդ տուրի խաղում գործած սխալների համար։ Հիշեցնենք, որ կատալոնյան թիմն այդ խաղում պարտվել է 3։4 հաշվով։
«Տեր Շտեգենը, իմ կարծիքով, աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է։ Նա շատ օգուտ է տալիս թիմին, և ես լիովին աջակցում եմ նրան։ Իհարկե, վատ է, երբ դարպասապահները սխալներ են գործում, ինչը հանգեցնում է բաց թողած գոլի։ Սակայն դրանից հետո էլ պետք է շարունակել խաղալ նույն վստահությամբ։ Նա բնավորություն ունի, որպեսզի առանց որևէ խնդրի հաղթահարի այս իրավիճակը»,- Պույոլի խոսքերը մեջբերել է championat.com-ը։