Գաել Անդոնյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի խաղին:
«Մեզ համար առավել կարևոր է հնարավորինս լավ ճանաչել միմյանց: Մենք դեռ երիտասարդ թիմ ենք, և գուցե փորձի պակաս կա, սակայն խաղի ընթացքում հասկանում ենք իրար: Մենք ավելի ուժեղ ենք դառնում՝ խաղալով այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Սերբիայի ընտրանիները, որոնց դեմ ես խաղացել եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Անդոնյանի խոսքերը փոխանցում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018 թ. աշխարհի առաջնության Հայաստան-Ռումինիա ընտրական հանդիպումը: