Կազեմիրո․ Չենք հիասթափեցնի երկրպագուներին
Սպորտ«Ռեալի» կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն խոսել է վնասվածքից ապաքինվելու ընթացքից և թիմի ելույթների վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել։
-Լուրջ վնասվածք է, սակայն տքնաջան աշխատում եմ հնարավորինս շուտ վերադառնալու և նախկին մարզավիճակս վերականգնելու համար։ Անկեղծ, այն, որ չեմ կարող խաղալ և օգնել թիմիս, ինձ ավելի մեծ ցավ է պատճառում, քան հենց վնասվածքը։ Բարկանում եմ, քանի որ ցանկանում եմ խաղադաշտում թիմակիցներիս կողքին լինել։
Ինչ վերաբերում է մեր խաղին՝ լավ կանխազգացում ունեմ։ Իսպանիայի առաջնությունում առաջատարներից ենք, Չեմպիոնների լիգայում ամեն ինչ նորմալ է։ Պետք չէ մոռանալ, որ այս թիմը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է։ Մենք ուժեղ թիմ ունենք և չենք հիասթափեցնի երկրպագուներին,-բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «AS»-ից։
Հիշեցնենք, որ Կազեմիրոն վնասվածք է ստացել սեպտեմբերի 18-ին՝ «Էսպանյոլի» դեմ խաղում (2:0)։ Նախնական տվյալներով՝ կիսապաշտպանը բաց է թողնելու մոտ երկու ամիս։