Արաս Օզբիլիսը կարող է տեղափոխվել «Թերեկ»
ՍպորտՀայաստանի հավաքականի եւ թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Գրոզնիի «Թերեկ», գրում է sadecehaber.com-ը։
Տեղափոխվելով «Բեշիկթաշ»՝ 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է միայն մեկ պաշտոնական հանդիպման՝ փոխարինման դուրս գալով «Ալանյասպորի» դեմ Թուրքիայի առաջնության խաղում։ Բացի այդ, թուրքական ակումբը նրան չէր հայտավորել Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշարին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Բեշիկթաշը» Օզբիլսին տրանսֆերային իրավունքը 1.3 միլիոն եվրոյով գնել էր Մոսկվայի «Սպարտակից»: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն կիսապաշտպանը վարձակալությամբ անցկացրեց իսպանական «Ռայո Վալյեկանոյում»: