«Ռյազան»-ի գլխավոր մարզիչը «Ուրարտու»-ին բարդ մրցակից է համարում
ՍպորտՌուսական «Ռյազան» ակումբի գլխավոր մարզիչ Դենիս Տիմակովը Երևանի «Ուրարտու» ակումբին բարդ մրցակից է համար:
«Մեզ համար դժվարին խաղը ստացվեց: Բավականին դժվար է առաջնությունը մեկնարկել արտագնա խաղով՝ այն էլ նորեկի հետ, որը ուժեղ մրցակից է: Սակայն, բարեբախտաբար, մեզ հաջողվեց հաղթել և շտ հետաքրքիր խաղը ստացվեց: Կրկնակի ուրախ են, որ այս դժվարին խաղում հաղթեցինք»,- լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Դենիս Տիմակովը:
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պարտությամբ մեկնարկեց ռուսական «Սուպերլիգա 1»-ում։ Մրցաշրջանի անդրանիկ խաղում երևանյան ակումբը հյուրընկալել էր «Ռյազան»-ին։ Հրաշալի խաղը ավարտվեց ոչ-ոքի, որից հետո թիմերը մրցեցին արդեն ավելացված ժամանակում։ Ի վերջո հաղթեց «Ռյազան»-ը՝ 89-93 հաշվով։
Խաղի մեկարկից րոպեներ առաջ անհասականալի պատճառներով թիմի երեք առաջատարներին՝ Արիզոնա Ռեյդին, Վիկտոր Ուսկովին և Վիկտոր Հովսեփյանին, չթույլատրեցին մասնակցել խաղին: