Իսկ ես... ես հասկացա, որ երջանիկ եմ. Կարգին Հայկո (լուսանկար)
LifestyleՀայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ տարի աշխատելուց հետո «Սուպեր մամա» ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին: Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարող թաքցնել իրենց արցունքները:
Իսկ ես... ես հասկացա, որ երջանիկ եմ: Երջանիկ եմ, որ կարողացանք մարդկանց երկու ժամով կտրել առօրյա հոգսերից և տանել մի աշխարհ, որտեղ կա արդարություն և պատիվ, մարդասիրություն և սեր: Երջանիկ եմ, որ անում եմ իմ սիրած գործը իմ սիրած երկրում»: