ՀՀ մշակույթի նախարարությունը պարգևատրել է գրադարանների 13 աշխատակիցների
ՄշակույթԳրադարանավարի օրվա կապակցությամբ հոկտեմբերի 7-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար, մարզային և համայնքային գրադարանների 13 աշխատակիցներ պարգևատրվել են նախարարության պատվոգրով և շնորհակալագրով: Պարգևները հանձնել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ն. Տեր-Վարդանյանը շնորհավորել է գրադարանավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց գործին անմնացորդ նվիրումի համար: Ակնուհետև, պատասխանելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` նախարարի տեղակալն անդրադարձել է ոլորտի ձեռքբերումներին և խնդիրներին: