Սելյուկ. Օզբիլիսը չի համապատասխանում Թերեքի խաղամակարդակին
ՍպորտՖուտբոլային գործակալ Դմիտրիյ Սելյուկը, ով նախկինում համագործակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ, մեկնաբանել է ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը թուրքական «Բեշիկթաշից» Գրոզնիի «Թերեք»:
«Օզբիլիսն արդեն մոռացել է, թե երբ է վերջին անգամ ֆուտբոլ խաղացել: Նա «խոցված օդաչու» է եւ չի համապատասխանում «Թերեքի» խաղամակարդակին:
Նախորդ մրցաշրջանում «Բեշիկթաշը» նրան վարձավճարով տրամադրել էր «Ռայո Վալեկանոյին», բայց նույնիսկ Լա լիգայից դուրս մնացած այդ թիմում Օզբիլիսը գրեթե չէր խաղում:
«Թերեքը» ուժեղ թիմ է, մեծ հավակնություններով: Վստահ եմ՝ նման ֆուտբոլիստ նրանց պետք չէ», - ասել է Սելյուկը: