Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»


«Երևան՝ արևի քաղաք» խորագրով տոնական համերգ է կազմակերպվել քաղաքապետարանի բակում

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանի բակում կազմակերպվել է «Երևան՝ արևի քաղաք» խորագրով տոնական միջոցառում, որն ուղեկցվել է հայ էստրադայի սիրված երգիչների և երգչուհիների` Երևանին նվիրված բազմաթիվ կատարումներով, որոնց մեծ մասն, ի դեպ, եղել են պրեմիերաներ: Միջոցառմանը ներկա երևանցիներին, մայրաքաղաքի տոնի առիթով Երևան ժամանած պատվիրակությունների անդամներին ու հյուրերին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս նկատել է, որ քաղաքամայր Երևանն իր հերթական տարեդարձը նշում է շոշափելի ձեռքբերումներով, որում, անշուշտ, մեծ է նաև սրտացավ ու նվիրված  բնակիչների ներդրումը: 

«Մշակութային, հոգևոր ահռելի ժառանգություն ունեցող համայն հայության մայրաքաղաքն այսօր տոնում է իր ծննդյան 2798-րդ տարեդարձը:  Քիչ քաղաքներ կան, որոնք, ունենալով հազարամյակների պատմություն, միևնույն ժամանակ կայուն զարգացող, տարեցտարի առաջընթաց արձանագրող ժամանակակից քաղաքներ են: Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ հնամենի մեր մայրաքաղաքն, այնուամենայնիվ, միշտ մնում է երիտասարդ, գործուն, զարգացող, ժամանակին համահունչ ու ներկայանալի: Եվ դա շնորհիվ սերունդների, որ ապրում ու արարում են մայրաքաղաքի հանդեպ սիրո և պարտքի գիտակցումով՝ ոչ միայն այն պահպանելու, այլ ավելի գեղեցիկն ու լավը դարձնելու ջանքով, նվիրումով ու այն սերունդներին փոխանցելու պատասխանատվությամբ: Հերթն այսօր մերն է, ու մենք պետք է շարունակենք անել ամեն հնարավորը՝ հաջորդ սերունդներին ավելի բարեկարգ ու հարմարավետ, ծաղկող ու գեղեցիկ քաղաք փոխանցելու համար:  

Այսօր վստահորեն պետք է փաստենք, որ գնալով ավելի ակնառու են դառնում մեր բնակչության առօրյա հոգսերի, շրջակա միջավայրի, սոցիալ-կենցաղային տարաբնույթ խնդիրների բավարարման, դրանց հետզհետե լուծման օրինակները։ Տարեցտարի գունառատ ու հագեցած է դառնում մայրաքաղաքային առօրյան՝ համալրվելով ոչ վաղ անցյալում դեռ երազ թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններով ու մտահղացումներով, որոնցից շատերը հարազատորեն դարձել են նաև ավանդական, սպասված ու ցանկալի: Համայն հայության մայրաքաղաքի ծննդյան օրը նաև առիթ է, որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը հպարտանա իր հնամենի քաղաքով, նրա ձեռքբերումներով և ի լուր ամենքի հայտարարի՝  Արևի քաղաք Երևանը նախ ի՛ր տունն է, ի՛ր հարազատ օջախը, իր զավակների հանգրվանը: 

Այս օրը նաև բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու և այդ ամենը միմյանց ու մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու, առօրյա հոգսերը մի կողմ թողնելու և սրտանց ուրախանալու հրաշալի առիթ է: Առիթ՝ մեկ անգամ ևս վերահաստատելու, որ նույն ջերմությամբ ու սիրով, նույն նվիրվածությամբ ու հոգատարությամբ պետք է վերաբերվենք մեր քաղաքին՝ շարունակելով  շենացնել այն: Հարգարժա՛ն գործընկերներ, սիրելի՛ հյուրեր ու Երևան քաղաքի բարեկամներ, շնորհակալ եմ նաև ձեր ներկայության և բարեմաղթանքների համար: Կասկածից վեր է, որ մեր քաղաքների կայուն զարգացման գլխավոր երաշխիքը խաղաղությունն է և այսօր, հնամենի մեր քաղաքի ծննդյան օրվա առիթով իմ մաղթանքն ու ցանկությունն է, որ բոլոր քաղաքներն այդ երաշխիքի ներքո զարգանան ու զարգացումն այդ ծառայեցնեն ի բարօրություն մեր բնակիչների: Մեկ անգամ ևս շնորհավորելով միմյանց, լիասիրտ ասենք՝ Շնորհավո՛ր տոնդ, Արևի՛ քաղաք։ Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն», - նշել է Տարոն Մարգարյանը: 

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում