Աշոտ Ահարոնյանը չի կարծում, որ հարցը հանրությանը հետաքրքրում է
ՀարցազրույցԱռաջին հայացքից թվում է, որ ՀՀ ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանն առանձնապես խորհրդի կարիք չունի, քանի որ բավական լավ ծանոթ է թե՛ ոլորտի առանձնահատկություններին, թե՛ խնդիրներին:
Նման կարծիք ձևավորվեց նաև այն ժամանակ, երբ այս տարվա հուլիսին ոստիկանության աշխատակազմից կրճատվեց օգնականների և խորհրդականների միանգամից 7 հաստիք:
Սակայն այսօր պարզ դարձավ, որ Նարեկ Մալյանը կրկին վերադարձել է համակարգ և նշանակվել Վ.Գասպարյանի խորհրդական:
ORER.am-ը փորձեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից պարզել, թե ինչու է ՀՀ ոստիկանապետը կրկին որոշում կայացրել խորհրդական ունենալու մասին, այն դեպքում, երբ ընդամենը երկու ամիս առաջ էր կրճատել իր խորհրդականներին և օգնականներին:
Մեր հարցին ի պատասխան՝ Ա.Ահարոնյանը պատասխանեց.
- Չեմ ասի:
- Ինչո՞ւ:
- Հարցնում եք՝ նշանակվե՞լ է, ասում եմ՝ այո:
- Բայց ընդամենը մի քանի ամիս առաջ էին հաստիքներն օպտիմալացվել, հիմա ինչո՞ւ է պաշտոնը կրկին վերականգնվել:
- Չեմ կարծում, որ ձեր հարցը հանրությանը խիստ հետաքրքրում է: Իսկ եթե Ձեզ հետաքրքում է՝ նշանակվե՞լ է, թե՞ ոչ, ասում եմ՝ այո: Եվ եթե այդ հարցը Ձեր հետաքրքրությունը բավարարելու համար է, ապա ես դա չեմ անի:
- Շնորհակալություն …
Արմինե Գրիգորյան