Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»


Ալիևը, խոսելով ԼՂ հարցում իր վրա ճնշումներից, շանտաժ է անում ԱՄՆ-ին. Ստյոպա Սաֆարյան

Հասարակություն

Tert.am-ը գրում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրի նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարելով, որ փակ դռների հետևում իրենց վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, շանտաժ է անում ԱՄՆ-ին, որը մի քանի անգամ վերջերս ընդգծել է, որ տարածքային լուծումները չեն կարող անջատ լինել ԼՂ կարգավիճակի՝ հանրաքվեի որոշումից: 

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով հարցին, թե ո՞ր գերտերությանն էր ակնարկում Ալիևը՝ բացեիբաց հայտարարելով, որ փակ դռների հետևում իր վրա ճնշումներ են գործադրում` ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Քանի որ Ուորլիքի ծավալուն հարցազրույցն աղավաղումների ենթարկվեց կոնտեքստից կտրված բառերի պատճառով, քանի որ Քերրիի բավական ուշագրավ դիտարկումները անուշադրության մատնվեցին, այսպես ասեմ՝ Միացյալ Նահանգները պնդում է, որ խնդիրը պետք է կարգավորվի համապարփակ սկզբունքով, որը ենթադրում է ԼՂ կարգավիճակի վերջնական որոշում՝ փաթեթի մեջ: Եվ քանի որ Ադրբեջանը միշտ սելեկտիվ վերաբերմունքի է արժանացրել Հելսինկյան եզրափակիչ ակտը և ղարաբաղյան հարցի կարգավորման համար առաջ քաշված երեք սկզբունքները, ընդունելով միայն և միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, նրան քանիցս Քերիի ու Ուորլիքի միջոցով հասկացնում են, որ այդպես չի լինելու»,-մեկնաբանեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին տարածված հայտարարության համաձայն` պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման հիմքը դառնա բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխհամաձայնեցված լուծումը, ինչի մասին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր Պետդեպարտամենտի լրատվամիջոցների հետ կապերի բաժնի ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոն:

Վաշինգտոնի հաջորդ «մեսիջն» այն է, որ «հարցի արդարացի լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի, ուժ չկիրառելու կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա»:

Հիշեցնենք, որ Էլիզաբեթ Թրյուդոն ճեպազրույցի ընթացքում ղարաբաղյան հակամարտությաննանդրադարձավ` պատասխանելով Ադրբեջանի պաշտոնական AzerTag գործակալության Վաշինգտոնի թղթակից Յուսիֆ Բաբանլիի հարցին, ով խնդրել էր մեկնաբանել, թե ինչո՞ւ է Ջոն Քերին հայտարարել, թե ղարաբաղյան հակամարտության լուծմանը պատրաստ չեն երկու նախագահները, այլ ոչ թե միայն Հայաստանի ղեկավարը:

Ի պատասխան ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն ասել էր, որ երկու պետությունների ղեկավարներն էլ պատասխանատվություն են կրում խաղաղության հաստատման համար, իսկ «ԱՄՆ-ը վերահաստատում է բանակցությունների միջոցով փոխհամաձայնեցված խաղաղության հաստատման կարևորությունը»:

Եվ ահա, այս ամենի համատեքստում, ըստ Ստյոպա Սաֆարյանի, Ալիևը, ում ակնհայտորեն մեղադրում են ղարաբաղյան հակամարտության հարցում քաղաքական կամք չցուցաբերելու մեջ, ստիպված է բացահայտ քաղաքական դիրքորոշում հայտնել այս կապակցությամբ:

«Սա ավելի շուտ շանտաժ է ԱՄՆ-ին, որ փոխեն իրենց վերաբերմունքը»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը, ով կարծում է, սակայն, որ ԱՄՆ-ը այս հարցում չի փոխի այն:

ԱՄՆ այս վերաբերմունքը, ըստ նրա, հակասում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի ցանկություններին, և հենց սրանով է պետքարտուղարն ակնարկում, որ եթե չհամաձայնեն կարգավորման համալիր տարբերակին, ապա այլընտրանքը մնալու է ստատուս քվոյի պահպանությունը:  

 

Մեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանՆշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան