Սլովակ մրցավարը կսպասարկի Լեհաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը
ՍպորտՍլովակ մրցավարական անձնակազմը կսպասարկի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 11-ին Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Սլովակիայի մրցավարական անձնակազմը՝ Իվան Կրուժլյակի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Մարտին Բալկոն և Թոմաշ Մոկոշը: 4-րդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Պետեր Կրալովիչը: