Նեյմարը մերժել է 40 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկներ
Սպորտ«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն ամռանը մերժել է ֆինանսական տեսանկյունից մի քանի լուրջ առաջարկներ, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Մադրիդի «Ռեալը» Նեյմարին առաջարկել է տարեկան 32 միլիոն եվրո աշխատավարձ եւ 40 միլիոն եվրո միանվագ պարգեւատրություն առաջարկն ընդունելու համար:
Ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գերազանցել են «Ռեալին»՝ Նեյմարին առաջարկելով տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ եւ 40 միլիոն բոնուս տեղափոխության ժամանակ:
Նեյմարն առաջարկները ստացել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը մինչեւ 2021 թվականը երկարաձգելը:
Ֆուտբոլիստի աշխատավարձը «Բարսելոնայում» մոտ 15 միլիոն եվրո է: