Հրաձիգները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Գյումրիում
ՀասարակությունԱվարտվեց «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ի խաղարկության 5-րդ առաջնությունը:
«Ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ին մասնակցող 73 մարզիկները ներկայացնում էին Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցը, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը, Վանաձորի թիմը և Բանակի կենտրոնական մարզական ակումբը:
Ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդես եկավ զեկույցով, որի ժամանակ շնորհավորեց մրցման կապակցությամբ, հայտարարեց ուսումնամարզական հավաքի մեկնող 19- հոգիանոց թիմի կազմը, որտեղ ընդգրկված էին լավագույն արդյունք ցույց տված 16 մարզիկ: Ուսումնամարզական հավաքը տեղի կունենա Գյումրիում:
Մրցման գլխավոր մրցանակը շնորհվեց «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի չեմպիոն (620.3 միավոր) և «ՀՀՖ նախագահի գավաթի» հաղթող 13-ամյա Հայկ Բաբայանին: Բացի գավաթից՝ ֆեդերացիայի նախագահի կողմից նա արժանացավ հատուկ նվերի՝ վզնոցով ոսկե խաչի:
«ՀՀՖ նախագահի գավաթ»-ում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացան դիպլոմի, մեդալի և դրամական պարգևի, պարգևատրվեցին նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները: