Արցախում վիրավորված զինծառայողին ուղղաթիռով տեղափոխում են Երեւան
ՀասարակությունԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից hոկտեմբերի 7-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանին ուղղաթիռով Ստեփանակերտից տեղափոխում են Երեւան:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից, Հայկ Համբարձումյանին Երեւան են տեղափոխում հետագա բուժումը շարունակելու նպատակով:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: