Գայանե Սողոմոնյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում
ՀասարակությունՀՀ Նախագահի հրամանագրով`, Երևանի օրվա առթիվ, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունի:
ՀՀ Նախագահի կողմից պետական բարձր պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: