Մարադոնա. Պետք չէ միայն Իգուաինին մեղադրել
ՍպորտԱրգենտինայի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարծում է, որ չի կարելի միայն Գոնսալո Իգուաինին մեղադրել նեապոլիտանական ակումբից Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու համար:
«Որպես «Նապոլիի» երկրպագու ինձ համար ցավալի է, որ Իգուաինը տեղափոխվել է մրցակից թիմ: Սակայն, պետք չէ մեղադրել միայն խաղացողին: Ֆուտբոլիստը միայն պարտավորություններ ունի, իսկ մեղավորը ղեկավարներն են: Ոչ ոք չի մտածում երկրպագուների մասին», - նշել է Մարադոնան: