ՌՍԼ-ն Սպարտակից գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը
ՍպորտԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» Մոսկվայի «Սպարտակից» գնել է Յուրա Մովսիսյանի ամբողջական տրանսֆերը,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայ ուտբոլիստին ձեռք բերելու տրանսֆերային մանրամասները դեռ չեն հաղորդվում:
Նշվում է, որ 29-ամյա խաղացողը բազմամյա պայմանագիր է ստորագրել:
Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» էր տեղափոխվել ՌՍԼ-ից, ուր վերադարձել է ընթացիկ մրցաշրջանի սկզբում: Նա ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում 27 հանդիպման է մասնակցել՝ խփելով 9 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում: