Բելառուսը չեղարկել է ռուսական նավթի տարանցման սակագները բարձրացնելու մասին որոշումը
ՏնտեսությունԲելառուսի առեւտրի եւ հակամենաշնորհային կարգավորման նախարարությունը չեղարկել է նախկինում ընդունած որոշումը, որը նավթի տարանցման սակագների ավելացում էր նախատեսում: ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ նոր որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 12-ից:
Ավելի վաղ Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հայտնել էր, որ Բելառուսն ու Ռուսաստանը համաձայնություն են ձեռք բերել նավթի մատակարարումների հարցում:
Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը կվերականգնի բելառուսական կողմին նավթի մատակարարման նախկին ծավալները, իսկ Բելառուսը կչեղարկի դրա տարանցման սակագների բարձրացման մասին որոշումը: